Բաքուն նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Հաջիևն այս անգամ հայտարարել է, թե իբր «30 տարվա ընթացքում Հայաստանը խախտել է Ադրբեջանի մաքսային ռեժիմը, մաքսատուրքեր կիրառել իր կողմից ներմուծվող ապրանքների վրա, որով հսկայական միջոցներ է վաստակել եւ մեծ վնաս հասցրել Ադրբեջանի բյուջեին՝ ապահովելով այդ ապրանքների ներկրումը ադրբեջանական տարածք»։
Այնուհետև Ալիևի օգնականը սպառնացել է՝ նշելով, որ հարցը պետք է առանձին դիտարկել։
«Փոխհատուցման այլ թեմա է, որը հայկական կողմը պետք է վճարի Ադրբեջանին։ Կարծում ենք, որ դա հարց է, որը նույնպես կլուծվի առանձին իրավական հարթություններում»,-ասել է նա։