Բրյուսելում 4 ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել։
Միշելը հայտարարել է, որ Փաշինյանի և Ալիևի տեսակետները երթուղիների բացման հարցով մոտեցել են։ Խոսքը մասնավորապես Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղու շահագործման մասին է։
«Կողմերը առաջընթաց են արձանագրել նաև սահմանազատման հետ կապված խնդիրների լուծման գործում։ Փաշինյանն ու Ալիևը կրկին իրենց հավատարմությունն են հայտնել Ալմաթիի հռչակագրին»,- նշել է ԵԽ նախագահը։
Նա նաև հայտնել է, որ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը կկայանա այս տարվա հուլիսին։
Միշելը նշել է, որ Բրյուսելը պատրաստ է հարթակ տրամադրել կողմերին, այնքան որքան անհրաժեշտ է։