Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է COVID-19 StayHome հավելվածը՝ ստեղծված հատուկ ինքնամեկուսացված քաղաքացիների համար:
Տեսանյութում, մասնավորապես, ասվում է.
«Ներբեռնել, անձնական համարին ստացված քառանիշ թիվը փոխանցել պարետատուն, ինքնալուսանկարվել։ Այդ պահին ֆիքսվում են օգտատիրոջ կոորդինատները եւ ինքնամեկուսացման հստակ վայրը։ Քառանիշ թիվը՝ անվտանգության կոդը, գրանցվում է ԱՐՄԵԴ համակարգում՝ օգտատիրոջ անվան դիմաց եւ հավելվածը քաղաքացու բժշկական գործին է միանում։ Գրանցվելուց հետո օրը մի քանի անգամ առանց հստակ ժամանակացույցի օգտատերը ստանում է հաղորդագրություններ՝ ինքնալուսանկարվելու պահանջով։ Հաղորդագրությունը ուղարկելիս կրկին ֆիքսվում են կոորդինատները։ Եթե դրանք տարբերվում են սկզբնական կոորդինատներից, ապա դա դիտարկվում է որպես փախուստ եւ ահազանգն ուղարկվում Ոստիկանություն։ Եթե կոորդինատները նույնն են կրկի լուսանկարվելու հրահանգ է տրվում։ Լուսանկարը համեմատվում է նախկինում արվածի հետ՝ անձի ինքնությունը հստակեցնելու համար։ Բացի հսկելուց քաղաքացի-սպասարկող բժիշկ կապն է ապահովում ընդամենը մեկ կոճակով։ Քաղաքացու վերաբերյալ տվյալները մշակվում են ինքնաշխատ՝ առանց մարդու միջամտության, այլ նպատակներով չեն օգտագործվում եւ հետագայում օրենքով սահմանված կարգով վերացվելու են»։
[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Ftigran.avinyan%2Fvideos%2F197276938380230%2F&show_text=0&width=560″ frameborder=”0″ scrolling=”no” width=”560″ height=”315″]














