ԿԱՐԵՎՈՐ. Նոր դիրք ենք զբաղեցրել՝ փակելով ադրբեջանական հենակետի հաղորդակցությունը

9
PanARMENIAN.Net-ը, վկայակոչելով իր աղբյուրին, գրում է. 
 
Հայկական զինված ուժերը Տավուշում նոր դիրք են զբաղեցրել, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները: Այդ դիրքն ու հենակետը սպառնում էին հայկական մի քանի գյուղի:
 
Ավելի վաղ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմաին Տավուշի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: