Նման դաժանություններ անգամ Չեչնիայում չեմ տեսել․ Արցախում վիրավորված ռուս լրագրող (տեսանյութ)

11

Շուշիում վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտենոկը KP.ru-ի հետ զրույցում նշել է, որ նման դաժանություններ անգամ Չեչնիայում չի տեսել։  Նա պատմել է, որ հարվածի պահին իրեն թվացել է, որ մահը վրա է հասել, չորս կողմը փոշի է եղել, հետո արթնացել է հիվանդանոցում։

Լրագրողի պատմելով, իրենք բավական ժամանակ են եղել եկեղեցու մեջ, նկարահանումներ են հանել, բայց հենց միացրել է հեռախոսը հարվածը վրա է հասել։

Նա հիվանդանոցից ողջույններ է ուղղել լրագրողական համայնքին և բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն։