Նինա Կարապետյանցին և Արա Ղարագյոզյանին բերման ենթարկեցին

13
Քիչ առաջ ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին նաև իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցին և Արա Ղարագյոզյանին: Պահանջը եղել է՝ դադարեցնել հավաքը: Նինա Կարապետյանցը պատասխանել է, որ ինքն անհատական ակցիա է իրականացնում, սակայն ոստիկանները, համարել են, որ այն բնորոշ է հավաքի և բերման են ենթարկել:

Նշենք, որ Արա Ղարագյոզյանը ոստիկանության բաժնից տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ ոստիկանները իր հետ վարվում են անմարդկային, նվաստացուցիչ տոնով են խոսում, տևական ժամանակ որպես իրավապաշտպան ազատությունից զրկված է։