Նիկոլը մկան պես կծկվում է ռմբապաստարանի մի անկյունում ու միայն կրկնում՝ օգնեցե՜ք, փրկե՜ք. ինչ է տեղի ունեցել Սյունիքում

65

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Փաշինյանի անձնական թիկնազորում իմ աղբյուրն ինձ մի պատմություն է պատմել, որի հրապարակումից այնքա՜ն վախենում էր Նիկոլ Փաշինյանը: Բայց այսօր ես այն կպատմեմ.

2020թ. հոկտեմբերին Փաշինյանը որոշեց իրեն երևակայել՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար: Սյունիքում մեծ խորհրդակցություն հրավիրեց պետական հաստատություններից մեկի շենքում: Սկսեց պաթոսախառն ելույթ ունենալ ու մարդկանց սովորեցնել, թե ինչպես է պետք կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը:

Ամեն ինչ սովորականի պես էր. լիքը անիմաստ էմոցիաներ ու գովեստի խոսքեր: Սակայն այդ պահին հանկարծ լսվեց անօդաչուի զզվելի ձայնը:

Եվ, ո՜վ սարսափ, ինչպես երբևէ Միխայիլ Սահակաշվիլուն, Նիկոլին նույնպես պատեցին ահավոր վախն ու սարսափը: Փաշինյանը սկսում է գոռալ՝ որտե՞ղ է նկուղը:

Նա նետվում է ռմբապաստարան՝ իր ճանապարհին ոտնատակ տալով կանանց ու տղամարդկանց: Թիկնազորը հազիվ է հասնում նրա հետևից:

Նիկոլը մկան պես կծկվում է ռմբապաստարանի մի անկյունում ու միայն կրկնում՝ օգնեցե՜ք, փրկե՜ք:

Հինգ րոպե անց անօդաչուի ձայնն անհետանում է, սակայն Նիկոլը շարունակում է գոռալ թիկնազորի վրա, թե՝ ավիացիա կանչեք, թող օդը ստուգեն:

Միայն 1.5 ժամ անց մահու չափ վախեցած, վախից ամբողջովին ջրի մեջ կորած Նիկոլին նկուղից դուրս են բերում, նստեցնում մեքենան,  զրահաբաճկոն հագցնում և ուղարկում Երևան»: