Նիկոլը հիստերիա է սարքել, սպառնացել ոստիկանության ղեկավարությանը, որ կպատմի` ինչպես են հրաժարվել կռվել Արցախում

70

Ռուս լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը տելեգրամի ալիքում հայտնել է, որ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները մանրամասներ են հայտնել փետրվարի 23-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանության կազմակերպած դաժան «մարտերի» կազմակերպիչների մասին։

«ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, թե պետք է արգելել վարչապետ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք, Նիկոլը հիստերիա է սարքել, բացականչել՝ «սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, այլ ոչ թե երևանյան թափթփուկների մի խումբ»։

Գաբրելյանովը գրել է նաև, որ վարչապետն իր մոտ է կանչել ոստիկանության 5 ղեկավարների և պահանջել դաժանորեն պատժել Սաղաթելյանին և ցուցարարներին։ Փաշինյանը սպառնալով է խոսել նրանց հետ ու ասել. «Եթե դուք ուզում եք, որ ես պատմեմ, թե ինչպես բոլորդ հրաժարվեցիք կռվել Արցախում», ապա ոստիկանությունում հինգ հոգանոց շտաբ է ստեղծվել։

«Այս հինգ ղեկավարները, խայտառակ բացահայտումների վախի ներքո, երդվեցին, որ հավատարիմ են Փաշինյանին եւ խոստացան ստիպել ողջ ոստիկանության աշխատակիցներին կանգնել վարչապետի կողքին։ Նիկոլը խորհրդակցությունն ավարտեց բղավոցներով. միայն արյունով կարելի է բոլորին կապել»։

Գաբրելյանովը հայտնել է ցուցարարների դեմ պայքարին լծված հինգ բարձրաստիճան ոստիկանների անունները։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, Վարդան Մովսիսյան, Ոստիկանության Երեւանի վարչության պետ Սեւակ Քոչարյան, Ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան։