Այսօր խորհրդարանում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան։
Ինչպես միշտ, այս անգամ էլ իշխանությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել է Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների ու պատգամավորների անվտանգությունն ապահովելու համար:
Ժամեր առաջ ԱԺ շենքի հետնամասում կենտրոնացրել են ոստիկանական հսկայաքանակ ուժեր, զոդում՝ ամրացնում են նաև Բաղրամյանի կողմից ԱԺ մեծ դարպասները:
Ի դեպ, այդ դարպասները Նիկոլ Փաշինյանն էր բացել իշխանության գալուց հետո «հպարտ ժողովրդի» առջև:











