Լիլիթ Մակունցը իմ տպավորությամբ բավականին հանդարտ, անգլերեն իմացող իմացող կին է, սակայն ես դա դնում եմ կողմ, և ուզում եմ հիշեցնել, թե ինչպես բազմաթիվ անգամներ նույն ԱԺ ամբիոնից, նույն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր, որ դեսպաններ նախկինում նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով և անընդհատ ասում էր, որ դեսպանները պիտի լինեն պրոֆոսիոնալ դիվանագետներ: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հիմա ամենակարևոր երկրներից մեկում, ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկում, աշխարհի խոշորագույն գերտերություններից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որը ընդամենը գիտի անգլերեն. սա աղետ է: Մենք, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսօր տեսնում ենք մի մարդու, որը անում է տրամագծորեն հակառակը այն ամենի, ինչն ինքը տարիներ շարունակ քարոզում էր որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, դրանից առաջ քարոզում էր որպես արմատական թերթի գլխավոր խմբագիր»,- ընդգծեց պատգամավորը:











