Նիկոլ Փաշինյանը, այսօր կառավարության նիստում անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային, ասել է, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ է ստացել Թուրքիայի կողմից։
«Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել է նա կառավարության նիստում։
Նա չի մանրամասնել, թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը:
Հ․Գ․ Երևանի Փաշինյանի համար դրական ազդակ է Էրդողանի սպառնալիքով հայտարարություններն առ այն, որ եթե Հայաստանն իրեն խելոք չպահի և չենթարկվի Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրանքներին, ապա գործերը լավ չեն լինի։











