Տարասովն անդրադարձել է Նիկոլ Փաշիյանի ակնարկին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասով։ Փաշինյանը նշել էր, որ «Էրդողանի հետ հանդիպման մտքեր չկան, սակայն եթե բանակցային գործընթացը հաջող ընթանա և հասունանա այդ պահը, ապա դրան պետք է հետևեն բարձր մակարդակով հանդիպումները»:
Ըստ թուրքական աղբյուրների՝ Էրդողանը, այնուամենայնիվ, որոշել է «չգործել Մոսկվային շրջանցելով» և որոշել է «ջրի երես հանել» Երևանի գործողությունները, ինչից որոշ ժամանակ անց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը «ռուս գործընկերների հետ քննարկումներում տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին»:
Ըստ Տարասովի՝ այլ կարևոր մանրուքներից է այն, որ թուրքական կողմն իր ներկայացուցիչ է նշանակել ազդեցիկ թուրք դիվանագետ Սերդար Քըլըչին, որը ոչ միայն մտերիմ է Էրդողանի ընտանիքի հետ, այլև լուրջ կապեր ունի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի առաջնորդների հետ: Որոշ արևմտյան և թուրքական ԶԼՄ-ներ պնդում են, որ նրա թեկնածությունն Անկարան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ համաձայնեցրել է, ինչը վկայում է այս խաղում Թուրքիայի կատարած մեծ խաղադրույքների մասին: Ինչ վերաբերում է Երևանին, ապա խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշ ժամանակ ապրել է Թուրքիայում, որտեղ թուրքական կազմակերպություններից ստացած դրամաշնորհներով զբաղվել է ինչ-որ ուսումնասիրություններով: Նա պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, և նա բանակցորդի փորձ չունի:
Անակարայում կարծում են Երևանի հետ հարաբերություններում «նշաձողերի խոշոր փոփոխություն պետք չէ սպասել հուլիսից շուտ, երբ նախաձեռնվելու են «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման առաջին քայլերը»:
Ըստ հեղինակի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանային հաղորդակցական միջանցքների ապաշրջափակման կողմերի մտադրության ֆոնին, որոնց Նախիջևանով միանում է Թուրքիան, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը տրամաբանական է թվում: Հատկապես, որ իր գործունությունն է սկսել «3+2» ձևաչափը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան):











