Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ ֆորմալ հանդիպմանը

90
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական ոչ ֆորմալ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ Հանդիպումը կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։

«Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը»,- նշվում է հաղորդգրության մեջ։

Դեռևս անհայտ է՝ արդյոք այդ օրը կկայանա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։