Նիկոլ Փաշինյանը չընտրվեց․ Ազգային ժողովը լուծարվեց

29

Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ։

Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը լուծարվեց։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի խորհրդարանը լուծարվի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

ՀՀ Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովը լուծարվում է: