Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում նպատակահարմար չի համարել խոսել Արցախի Փառուխի բռնազավթման մասին

106

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում հայտարարել է, որ Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկումը պատեհ չի համարել Բրյուսելում։

Ըստ Փաշինյանի՝ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և ԵՄ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման հարցը, մասնավորապես՝ Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի։

«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, ու այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ», – ասաց նա։

Հ․ Գ․ Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերը գրավել են ոչ միայն Փառուխ, այլև Քարագլուխ կոչվող բարձունքը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ինքը Արցախի հետ կապված որևէ հարց չի քննարկում, որովհետև դա, ըստ իր մեկնաբանության, դուրս է իր պատասխանատվության գոտից։ Ստացվում է Փաշինյանը խոստովանում է, որ իր կառավարության հետ միասին լիովին հրաժարվել է Արցախից։