Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպելու հարցում ժամկետի սահմանափակում չունի

105
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամկետի և տեղի սահմանափակում չունենք, ասել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն հանդիպումից հետո։

«Կարծում եմ՝ ժամկետի և տեղի սահմանափակում չունենք, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն: Թերևս միակ տրամաբանական սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում», – նշել է Փաշինյանը։