Նիկոլ Փաշինյանն Ավինյանին արձակուրդ ուղարկեց

12
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Տիգրան Ավինյանին արձակուրդ կտրամադրեվի։
 
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
 
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ: