Նիկոլ Փաշինյանի «վերընտրվելը» կնշանակի հայկական պետականության վերջ․ Սեմյոն Բաղդասարով

35

Սեմյոն Բաղդասարովն իր թելեգրամ ալիքում անդրադարձել է Փաշինյանի հնարավոր վերընտրմանը։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետի մասին։ Պետք է հասկանալ մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի «վերընտրվելը» նշանակում է հայկական պետականության վերջ։
Այս մարդը արել է ամեն հնարավոր ու անհնարին բան, որպեսզի Հայաստանը ճզմվի և կուլ գնա աշխարհաքաղաքական հակառակորդների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։

«Փաշինյանի՝ իշխանության մնալը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար պատուհաս է։ Հայ ժողովրդի գլխին կախված է իր պետականությունը կորցրած ու Հյուսիսային Իրաքում իրենց անկախության համար պայքարող հազարամյակների պատմության ու մշակույթ տեր ասորի ժողովրդի ճակատագիրը։

Փաշինյանի իշխանության մնալը ոչ միայն հայկական բնօրաննի, լեզվի ու մշակույթի կորուստն է նաև։ Նա թշնամի է եւ հսկայական սպառնալիք հայ ազգի համար։ Որքան էլ Փաշինյանը ՌԴ-ի հետ «քաղցր» հարաբերությունների մասին հիմ ա չխոսի, կարեւոր է հասկանալ մի բան, որ ցանկալին չպետք է իրականություն համարել»։