Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը Բերձորի տեղահանվածներից է

228
Նիկոլ Փաշինյան

Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը Բերձորից  տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող  Ն. Ա.-ն է: Նա այժմ ձերբակալված է ու քննչական կոմիտեում է, այս պահին իրավապահները քննարկում են նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

Aravot.am-ը զրուցեց Ն. Ա-ի ամուսնու հետ, փորձեց պարզել՝ տան խնդի՞րն է կինը փորձել բարձրացնել վարչապետի մոտ, ի պատասխան՝ նրա ամուսինն ասաց. «Թքած ունեմ տան վրա, չէէ, տան հարց չէր, ուղղակի հիմա ժամանակ չունեմ, որ ասեմ, հետո անպայման կասեմ»:

Կայքի տեղեկություններով՝ այսօր Փաշինյանին մոտեցել են նաեւ Բերձորից այլ տեղահանվածներ, որոնք վարձով են բնակվում Վայոց Ձորի մարզում ու տան չլուծված խնդիրն են ներկայացրել  Նիկոլ Փաշինյանին: