Փաշինյանի սև ցուցակի հերթական զոհը․ Գաբրելյանովը անցանկալի անձ է ճանաչվել Հայաստանում

84
Ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Sputnik Արմենիայի աղբյուրի փոխանցմամբ՝ նա անցանկալի անձանց ցուցակում է։
«Երևան ժամանելուն պես նրան խնդրել են սպասել, հետո հայտարարել են, որ անձնագրի հետ կապված խնդիրներ կան։ Վերջնական արդյունքում պարզվել է, որ նա անցանկալի անձանց ցուցակում է»,- պատմեց մեր աղբյուրը։
Մեր տեղեկություններով՝ լրագրողն արդեն փոխել է տոմսը և պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ առաջիկա չվերթով։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սփյուռքի մի շարք հայտնի գործիչների Հայաստան մուտքն արգելվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով։