Նիկոլ Փաշինյանի խոսնակը ստում է․ ՌԴ այցը չեղարկվելու պատճառներն այլ են

635
Մանե Գևորգյան

Փաշինյանի խոսնակը ստում է. Mediaport-ի տեղեկությունը հաստատվեց

Mediaport-ի տեղեկությունը հաստատել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ միաժամանակ ստելով այցի չեղարկման պատճառների մասին։
Մենք ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետը պլանավորում էր դեկտեմբերի 1-ից 4-ը մեկնել Մոսկվա, սակայն այցը չեղարկվել է, քանի որ ՀՀ կառավարությանը չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպել Փաշինյանի և ռուս պաշտոնյաների միջև։ Առավոտյան մենք գրել էինք, որ ՀՀ կառավարությունը մի քանի օր է՝ փորձում է Պուտին-Փաշինյան հանդիպում կազմակերպել, սակայն ապարդյուն։
Մեր հրապարակման ճշմարտացիությունը ապացուցում է նաև այն փաստը, որ Փաշինյանը դեռևս նոյեմբերի 27-ի հրամանագրով՝ ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը գործուղվել էր ՌԴ՝ այցը կազմակերելու համար։
Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը նշել է, թե իբր այցի չեղարկման պատճառը ԵԱՏՄ նիստի՝ առցանց անցկացումն է, ինչը բացարձակ սուտ էր, քանի որ ՀՀ վարչապետի՝ այսօր չեղարկված այցը նախատեսված է եղել այդ նիստից մի քանի օր առաջ։