Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննան երեքշաբթի նորից գալու ա (ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ)

92

Mediaport տելեգրամյան ալիքը ձայնագրություն է հրապարակել, որում  ասվում է, որ վարչապետի խորհրդական Աննան երեքշաբթի նորից գալու ա:

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորhդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

«Բարի լույս, բոլորին. մի րոպե ուշադրություն։
Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,-ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալը։