Հողերը հանձնելու համար պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

44

Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և Հանուն Արցախի փրկության բողոքի երթը, որը մեկնարկեց Մատենադարանի դիմացից։ Երթի մասնակիցներն անցան ԱԱԾ շենքի մոտով, այժմ անցնում են Սայաթ-Նովա փողոցով։

Ակցիայի մասնակիցները 《Նիկոլ դավաճան》 են վանկարկում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ նոյեմբերի 10-ին ստորագրել է հրադադարի հայտարարություն, որով Ադրբեջնին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը։ Բացի այդ դեպի Նախիջևան ճանապարհ է բացվում։ Տեղակայվել են ռուս խաղաղապահներ։

Քարվաճառը պետք է հայաթափվի նոյեմբերի 15-ին։