Նիկոլ Փաշինյանի անունը գրվել է այլևս Պետրոս Գետադարձի և Մելիք Ֆրանգյուլի կողքին

107
Նաիրա Զոհրաբյան

Երկիրը պարտության տարած ղեկավարը չի կարող մնալ իշխանության ղեկին: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, ես գիտեմ՝ նա ուզելու է պատմության մեջ մնալ միակ ղեկավարը, որը թուրքի առաջ Հայաստանը և Արցախը ծնկի բերելուց հետո ամեն ինչ անելու է իշխանության մնալու համար: Այստեղ կա միայն մեկ մարդ, որ ուզում է ամեն գնով պահել իշխանությունը, այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է, որևէ քաղաքական ուժ չի ձգտում իշխանության այս իրավիճակում»,-ասաց նա  և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա անցնցում, և լինի նոր բանակցող:

«Պատմությունը տալու է իր գնահատականը, Նիկոլ Փաշինյանի անունը գրվել է այլևս Պետրոս Գետադարձի և Մելիք Ֆրանգյուլի կողքին: Այսօր այս դահլիճում քննարկվելու է մեկ օրակարգ՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այլ օրակարգ չի քննարկվելու»,-ասաց նա: