Նիդերլանդները պետք է Թուրքիայից ու Ադրբեջանից պահանջեն դադարեցնել ագրեսիան

14
Ջոել Վուրդեվինդ
Նիդերլանդների խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը երկրի իշխանություններին կոչ է արել միանալ Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու Ֆրանսիայի նախաձեռնությանը: Այս մասին Վուրդեվինդը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
 
«Պետք է Նիդերլանդները միանան Ֆրանսիային և Թուրքիայից ու Ադրբեջանից պահանջեն դադարեցնել Հայաստանի նկատմամբ ապօրինի ռազմական ագրեսիան»,- գրել է պատգամավորը: