New York Times. Քլինթոնը պետք է հանգստացնի անհանգիստ Կովկասը

9

The New York Times-ը անդրադարձ է կատարել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կովկասյան այցին: Թերթը մասնավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելում է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Կովկասը բախումների սպառնալիք է ներկայացնում, ինչը կարող է որոշակի ազդեցություն ունենալ Ամերիկայի և Եվրոպայի շահերի վրա, և հարկավոր է այն մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Թերթը գրում է, որ տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է Ռուսաստանում: Վլադիմիր Պուտինը իր վերադարձից հետո փորձում է ազդեցությունը մեծացնել իր նախկին Սովետական Միության հարևանների վրա: The New York Times-ը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, գրում է, որ `1990-ական թվականների Լեռնային Ղարաբաղի պատերազմը միլիոնավոր մարդկանց տեղահանության պատճառ դարձավ, և Հայաստանին հանձնվեց Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքի 9 տոկոսի վերահսկողությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է լուծումներ գտնել, սակայն բանակցությունները երկար ժամանակ է` արդյունք չեն տալիս: Զինադադարի մասին որոշումը հաճախ ոտնահարվում է: Ռուսաստանը զինում է Հայաստանը և այնտեղ ռազմական բազա հաստատում: Ադրբեջանն օգտագործում է նավթային հարստությոսւնը, և նրա դաշնակից Թուրքիան Հայաստանի հետ սահմանը արդեն մեկ տասնամյակից ավելի է` փակել է: Ղարաբաղյան հակամարտությունը անսպասելիորեն կարող է ոչ սառը պատերազմ դառնալ: Հյուսիսային Կովկասում գրոհայինների բռնությունն ավելանում է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունից առաջ երկու տասնյակ ռուս զինվորներ էին մահացել անցած ամիս: Ահաբեկչությունը կարող է վտանգել 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը: Մոսկվան, հնարավոր է, կրկին մեղադրի Ադրբեջանին և Վրաստանին ահաբեկիչներին աջակցելու համար, ինչպես արեց 1999 թվականին` Չեչնիայի հետ կապված: Ինչպե՞ս կարող են ԱՄՆ-ն և Եվրոպան նվազեցնել Կովկասի ռիսկերը: Մոսկվային չպետք է թույլ տրվի Վրաստանի միջոցով ձեռք բերել կասպյան վառելիքի արտահանման վերահսկողությունը: Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է ստիպեն Վրաստանին Հյուսիսային Կովկասում հակառուսական գործողություններ չիրականացնել: Նրանք պետք է համագործակցեն Ռուսաստանի հետ` Օլիմպիական խաղերի ժամանակ կանխելու ահաբեկչությունները: ԱՄՆ-ը և Եվրոպան այլևս չեն կարող հետաձգել Լեռնային Ղարաբաղի բանակցությունները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է` գործի ներքին ճնշումների ազդեցության ներքո, սակայն Եվրոպան և ԱՄՆ-ը պարտավոր են զգուշացնել նրան հետևանքների մասին, այդ թվում նաև` տարածաշրջանային պատերազմի: ԵԽԽՎ անդամները դադարել են Ռուսաստանին ներգրավել Հյուսիսային Կովկասի խնդիրներում, բայց վտանգը մեծանում է և կարող է իր ազդեցությունն ունենալ Ադրբեջանի և Վրաստանի վրա: Անդամները պետք է օգտագործեն Վիեննայի խորհուրդը մտահոգությունների մասին բարձրաձայնելու և երկխոսություն սկսելու համար: Քլինթոնը իր այս այցելությամբ պետք է ուշադրության կոնտրոնում պահի այս լարվածությունը և երաշխավորի, որ Արևմուտքը ակտիվ կգործի հակամարտություններն ու առճակատումները խոչընդոտելու համար: