Nestle-ի բանանի մանկական կերերը վտանգավոր են

9

Nestle ընկերությունը Facebook սոցիալական ցանցում տարածել է հաղորդագրություն, ըստ որի իր բանանի մանկական կերերը, որոնց սպառման ժամկետը ավարտվում է մինչև 2012 թվականը, բոլորը պետք է հետ վերադարձնեն, քանի որ այդ կերի բաղադրության մեջ հանրավոր է ապակի լինի: Ընկերությունը կոչ է անում բոլորին հղել այս հաղորդագրությունը, երեխաների կյանքը փրկելու համար:
Nestle-ն նաև նշում է, որ տվյալ ապրանքատեսակի այս խմբաքանակը արտահանվել է միայն Ֆրանսիա, ուստի ֆրանսուհի մայրիկները պետք է ամենաուշադիրը լինեն և ստուգեն շտրիխ կոդը ( 7613033089 73):