Ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության ոչ մի վերածնունդ հնարավոր չէ․ Զատուլին

36
Կոնստանտին Զատուլին

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին որոշումը ձգձգելու օրինաչափ արդյունք է։ Նա կառչում է իշխանությունից, փորձում է իրար դեմ լարել ընդդիմության առաջնորդներին։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Փաշինյանի վախն արդեն իռացիոնալ բնույթ է ստացել։ Եվ Հայաստանի ապագայի ճանապարհին, անշուշտ, այսօր առկա է ներքին խնդիր, որը լուծված չէ։ Խոսքը Փաշինյանի հաշվեհարդարի մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության ոչ մի վերածնունդ հնարավոր չէ ։ Դա հասկանում են բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ չափով գիտակցում են տեղի ունեցածը»,-հավելել է նա։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ միայն ժողովուրդն է իրավասու լուծել իշխանության հարցը, Զատուլինը նշել է, որ նա այդ ասելով հիմարացնում է հայ հասարակությանը։ Նա լավ հասկանում է, որ եթե ժողովրդին թույլատրվի որոշում կայացնել, ապա նա իշխանության չի գա»։

«Փաշինյանի՝ այս անգամ ռուսական զենքի և հայ զինվորականների դեմ արարքը վերջին կաթիլն էր, որը լցրեց հայերի համբերության բաժակը։ Բացի այդ, Փաշինյանը իրականում ձևացնում է և իրական քայլեր չի ձեռնարկում Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։