Նազարբաևն առաջարկում է Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ

105
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօր ընթացող առցանց նիստում առաջարկեց Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ։
Նազարբաևը նիստին մասնակցում է որպես խորհրդի պատվավոր նախագահ։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնությունից հետո։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք մտածում», – իր ելույթում նշեց Նազարբաևը։