Նախորդ ամիս հանձնված բարձունքից թշնամու վերահսկողության տակ են հայտնվել Արցախի Նորագյուղ և Իվանյան բնակավայրերը․ Հայկական ալիք

321
Հայկական ալիքը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հրապարակած այսօրվա տեսանյութում երևում են կադրեր, որ նկարվել են նախորդ ամիս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանին հանձնված Խաչի սար լեռան գագաթից (2574.2 մ), որ գտնվում է օկուպացված Քաշաթաղի շրջանի և Ասկերանի շրջանի միջև։
Կադրերից երևում է, որ թշնամու տեսադիտողական վերահսկողության տակ են ընկել Ասկերանի շրջանի Նորագյուղ և Իվանյան բնակավայրերը (նկ․ 1), ինչպես նաև Այգեստան, Լեռնավան (Խնածախ) բնակավայրերը (նկ․ 2)՝ ընդհուպ մինչև մայրաքաղաք Ստեփանակերտը։