Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում․ նպատակը հայտնի չէ

184

ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նախագծում ասվում է նաեւ, որ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետեւյալ կերպ «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քարվաճառ»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Որոտան»)» հատվածներում։