Նավալնուն տեղափոխել են Գերմանիա

6
Օգոստոսի 22-ի առավոտյան Ռուսաստանի հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն, որը կոմայի մեջ է թունավորման կասկածանքով, տեղափոխել են Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո փոխել են կարծիքը։ Նավալնուն ուղեկցում է նրա կինը Յուլիա Նավալնայան։

Քաղաքական գործչի թիմակիցները կասկածում են, թե իշխանությունները ցանկանում էին թաքցնել թունավորման հետքերը, սակայն Օմսկի բժիշկները չէին բացառում թունավորման տարբերակը, գրում է BBC-ն։

Կոմայում գտնվող պացիենտների համար նախատեսված հատուկ Bombardier Challenger 604 ինքնաթիռը վայրէջք կկատարի Շենեֆելդ օդանավակայանում, որտեղից Նավալնուն պետք է տեղափոխեն Բեռլինի «Շարիտե» կլինիկան, որտեղ 2 տարի առաջ ենթադրյալ թունավորումից հետո բուժվել է Pussy Riot-ի մասնակից և «Մեդիազոնայի» հրատարակչ Պյոտր Վերզիլովը։