Նավալնին կոմայի մեջ է․ շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում

6
Օմսկի բժիշկները պնդում են, որ Ալեքսեյ Նավալնին շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում:
 
Վերջնական ճշգրիտ ախտորոշում դեռ չկա, հայտնել է Օմսկի շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն:
 
Օմսկի առողջապահության նախարարության տվյալներով՝ Նավալնին բնական կոմայի մեջ է, միացված է թոքերի արհեստական օդափոխության ապարատին:
 
FBK-ի իրավաբան Իվան Ժդանովը հայտնել է, որ բժիշկները համարում են, որ Նավալնիին հնարավոր չէ տեղափոխել: Սա հիվանդանոցի պաշտոնական դիրքորոշումն է։ Այսօր Օմսկ է ժամանել Յուլիա Նավալնայան. Սկզբում նրան թույլ չեն տվել ամուսնու մոտ։ Արդյունքում նա հայտնվել է հիվանդասենյակում, սակայն դա Մերժվել է բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևայի կողմից»,-ասել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
 
Հիշեցնենք որ, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին այս առավոտյան հոսպիտալացվել է Օմսկի հիվանդանոց՝ թունավորման կասկածանքով։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։