Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել գերմանական կլինիկայից

5
Նավալնի
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից: Այս մասին տեղեկանում ենք կլինիկայի կայքից:
 
«Ալեքսեյ Նավալնին, որն օգոստոսի 22-ից բուժվում էր «Շարիտե» հիվանդանոցում, դուրս է գրվել: Հիվանդի առողջությունն այնքան է բարելավվել, որ անհետաձգելի բուժումը կարող է դադարեցվել»,- ասված է գերմանական հիվանդանոցի հայտարարությունում: