Նավալնին արդեն կարողանում է խոսել. Der Spiegel

7
Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին արդեն կարող է խոսել եւ ամենայն հավանականությամբ հիշում է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, մինչեւ գիտակցության կորուստը։ Հաղորդում է Der Spiegel-ը:

ТАСС-ի՝ սույն հրապարակման հետ կապված տեղեկությունների առնչությամբ հարցմանը, սակայն Բեռլինի ոստիկանությունից հաստատական պատասխան չեն տվել։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ «Շարիտեում» Նավալնիի վիճակի մասին տեղեկությունները, կարելի է ասել, պահվում են գաղտնի։ Հնարավոր է հսկողության ուժեղացումը կապված է այն բանի հետ, որ վիճակի լավանալով պայմանավորված, Նավալնին կարող է ավելի շատ այցելուներ ընդունել։