Նավալնիին թունավորել են նույն խմբի թույնով, ինչ Սկրիպալին

15
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորված է եղել. նրա անալիզներում հայտնաբերվել է խոլինէսթերազի ինհիբիտորների խմբի տոքսին:

Այս մասին հայտարարել են Բեռլինի «Charité» կլինիկայի բժիշկները: Նման նյութերի խմբին են պատկանում ռազմական թույները, որոնք, BBC փորձագետների հավաստմամբ, կարող են երկարատև ազդեցություն ունենալ մարդու վրա: Նման թույների թվում է, օրինակ, «Նովիչոկ»-ը, որով Մեծ Բրիտանիայում թունավորել էին ՊՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն պահանջել է գտնել մեղավորներին: