Նավալնիի օրգանիզմում թույն չի հայտնաբերվել

8
Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հետազոտությունը թույնի հետքեր չի հայտնաբերել: Բժիշկները չեն կարծում, որ նրան թունավորել են: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլիյ Կալինիչենկոն:

«Օրգանիզմում թույն կամ թույնի հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա:

Բժիշկը հավելել է, որ իրենք արդեն ախտորոշումն ունեն, սակայն չեն հայտնի լրատվամիջոցներին: