ՆԱՏՕ-ն Ուկրաինայում զորքեր չի տեղակայի

131

ՆԱՏՕ-ն Ուկրաինայում զորքեր չի տեղակայի: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ռազմական ​​ստորաբաժանումներ չի տեղակայի»,- ասել է նա։

Բացի այդ, Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության հարցեր, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկողությanհետ կապված:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ Ռուսաստանի անվտանգության առաջարկներին գրավոր պատասխանը կուղարկվի այս շաբաթ։