Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին ասվում է Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայայի հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, ինչը արդեն հանգեցրել է քաղաքացիական զոհերի», – ասվում է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ «այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
«Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», – ասվում է փաստաթղթում:











