ՆԱՏՕ-ն անդրադարձել է Արցախյան պատերազմին․ Թուրքիային չի հիշել

10

ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ընթացքում: