ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 7,4 տոկոսով, եւ այս քաղաքականությամբ Հյուսիս-Ատլատյան դաշինքը ռազմական մրցավազք է հարուցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
ՆԱՏՕ-ի ստեղծման 74-րդ տարեդարձի առիթով հրապարակված թվիթերյան գրառման մեջ ռուսական կողմը նշում է, որ 2020 թվականին այս ռազմական դաշինքի ռազմական ծախսերը կազմել են 1,09 տրիլիոն դոլար, այն դեպքում, երբ Ռուսաստանը ռազմական ծախսերի համար հատկացրել է 0,05 տրիլիոն դոլար։ Աշխարհում ռազմական ծախսերը համախառն ցուցանիշով, աճել են 1,8 տրիլիոնից 1,93 տրիլիոն դոլարի, ասված է գրառման մեջ։














