Նարիշկինը բացահայտել է, թե որտեղից է ՌԴ-ն ստացել Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների մասին տվյալները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

0

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, թե որտեղի է Ռուսաստանը տվյալներ ձեռք բերել արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավվածության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«ՌԴ Ազգային Հետախուզական ծառայությունը ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում Մերձավոր Արևելքից եւ առաջին հերթին Սիրիայից: Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արեւելքում, Միջին Արեւելքում»,- ասել է նա։