Նախիջևանում «Atak» ուղղաթիռների ներգրավմամբ վարժանքներ են անցկացվել

12
Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվում են։

Թուրքական կողմը հերթական հաղորդագրությամբ տեղակտվություն է հաղորդվել վարժանքների նախիջևանյան հատվածի մասին։

Մասնավորապես նշվում է, որ ըստ սցենարի՝ Նախիջևանում մասնակցող ստորաբաժանումներին մարտական պատրաստության հրաման է տրվել, որի շրջանակներում Թուրքիայի ու Ադրբեջանի զորամիավորումները պատերազմի նախապատրաստության միջոցառումներ են իրականացրել։

Հաղորդվում է նաև, որ մեխանիզացված ստորաբաժանումների, դիպուկահարների «Կոմանդո» ջոկատի և «Atak» ուղղաթիռների ներգրավմամբ առանց կրակի վարժանքներ են անցկացվել։