Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների առաջին փուլը

24

Նախիջևանում այսօր անցկացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների առաջին փուլը։ Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Այս զորավարժությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ ավելի շատ տեղայնացված է։ Զորավարժությանը ոչ թե մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ-երի տարբեր զորամիավորումներ, այլ Նախիջևանի կայազորը և Թուրքիայի ԶՈՒ ցամաքային 3-րդ բանակը։

Զորավարժությունը մեկնարկվել է Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը և Թուրքիայի ԶՈՒ ցամաքային 3-րդ բանակի հրամանատար , գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը։

Զորավարժությանը մասնակցում են նաև Նախիջևանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Զորավարժության ողջ սցենարը եղել է «Բլից կրիգի» սցենար։ Հարձակվել և ողջամիտ ժամկետում գրավել ռազմավարական բարձրունքներ, որոնք իշխող հենակետեր են՝ ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, զինտեխնիկան։ Կազմակերպել շտապ տարհանում քաղաքացիական անձնանց ԱԹՍ-ների հնարավոր հարձակումից, ինչպես նաև օդային հարվածներից։

Հատկանշական է, որ զորավարժությանը մասնակցում են հատուկ նշանակության ջոկատները։