Նախաձեռնողը հայկական կողմն է. Չավուշօղլուն` Ռուբինյանի և Քըլըչի հանդիպման մասին

96
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վիեննայում Թուրքիայի և Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնողը հայկական կողմն է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նրանք առաջարկել են հանդիպել կա՛մ Ավստրիայում, կա՛մ Շվեյցարիայում։ 2009 թվականին արդեն անհաջող բանակցություններ են եղել Ժնևում, ուստի որոշվել է Վիեննայում հանդիպել»,– ասել է Չավուշօղլուն։