Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաների մեզում մկնդեղ է հայտնաբերվել

284
Նահատակի պոչամբար

ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող մարդկանց  օրգանիզմի վրա քիմիական աղտոտման ազդեցության վերաբերյալ հերթական ուսումնասիրությունն է իրականացվել։ Այս անգամ իրականացվել է կենսամոնիթորինգ։

Մասնավորապես,նոր հետազոտությունը կենտրոնացել է օրգանիզմում աղտոտիչների պարունակության բիոմոնիտորացման և տեղական բնակիչների տարիքային և գենդերային տարբեր խմբերի օրգանիզմների վրա ծանր մետաղների ազդեցության չափման որոշման վրա: Հավաքած մեզի նմուշները վերլուծվել են Ուստի-նադ-Լաբեի (Չեխիա) լաբորատորիայում։ Արդյունքների մասին Panorama.am-ը զրուցեց հետազոտության մասնակիցների հետ։

«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ կենսամոնիթորինգի արդյունքները պարզել են ազդակիր տարածքում  և վերահսկովող խմբում գտնվող  նմուշներում  մկնդեղի,  կադմիումի և պղնձի կոնցենտրացիաների զգալի տարբերություն: Նրա պարզաբանմամբ՝ հաստատվել են մանկահասակների օրգանիզմների վրա ազդեցության ամենամեծ ռիսկերը:

«Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաներից վերցված կենսանմուշների 94%-ի մեջ պարունակվում է մկնդեղ: Հայտնաբերվել է նաև մյուս ծանր մետաղի՝ կադմիումի առկայությունը տեղի բնակիչների օրգանիզմում: Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում գյուղերում վերցված մեզի նմուշների վերլուծության արդյունքները հաստատում են մկնդեղի ազդեցության աճը տեղի բնակչության վրա՝ համեմատած էկոլոգիապես ավելի բարեկեցիկ Տավուշի մարզի վերահսկվող խմբի հետ: Ազդակիր տարածքում գտնվող  բնակիչների մեզի մեջ մկնդեղի միջին պարունակությունը ավելի քան 20% -ով բարձր է, քան Տավուշի մարզի վերահսկվող խմբում:  Մենք հայտնաբերեցինք մեծահասակների համեմատ մկնդեղի զգալիորեն ավելի բարձր մակարդակ մինչև 7 տարեկան երեխաների մոտ»,-ասաց Դուլգարյանը։

Նրա խոսքով ՝ առանց հետազոտության էլ հանդիպումների ընթացքում պարզ էր դառնում, որ բնակիչների մեծ մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն։

«Հենց հանդիպումների ընթացքում մենք տեսանք , որ մարդկանց ճնշող մեծամասնությունը լուրջ առողջական խնդիրներ ունեն, օրինակ չարորակ գոյացություններով, սրտի կաթվածով և այլ։ Շատ ավելլի վատ էր, ծնողները պատմում էին, որ  երեխաների մոտ   լինում են գլխացավեր, ալերգիկ դրսևորումներ և այն»,- հավելեց հետազոտության մասնակիցը։

Օլեգ Դուլգարյանը նաև տեղեկացրեց, որ տեղի բնակչությունը  մի մասը քաջատեղյակ է առողջության և տնտեսական բարեկեցության վրա աղտոտված միջավայրի ազդեցության սպառնալիքներին։ Ավելին, նրանցից ոմանք պատրաստվում են դիմել դատարան ՝ պահանջելով    փոխհատուցում՝ առողջությանը հասցված վնասի դիմաց և շրջակա միջավայրի մաքրում  արդյունաբերական թափոններից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում