«Ռուսաստան – մուսուլմանական աշխարհ» գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և մուսուլմանական երկրները համագործակցում են միջազգային կայունության և անվտանգության նպատակով։
«Մեր գործընկերները կարող են հույսը դնել Ռուսաստանի աջակցության և օգնության վրա տարածաշրջանային ճգնաժամերը և սուր սոցիալական խնդիրները հաղթահարելու, ահաբեկչության և էքստրեմիզմի բոլոր դրսևորումների դեմ պայքարելու ուղղությամբ»,- շեշտել է Պուտինը։














