Մուրադովը վաղ առավոտյան այցելել է ՀՀ ԱԱԾ

173

Armday.am-ը գրում է.

Հայաստանում ռուսական խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Հայաստան։
Ըստ ԱԱԾ մեր աղբյուրների՝ գերենալ Մուրադովը առավոտյան ժամը 9-ին գնացել է ԱԱԾ՝ Արմեն Աբազյանի 50-ամյակը շնորհավորելու։ Օրվա երկրորդ կեսին նա պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բաքու։ Գերիների վերադարձի մասին այս պահին վաղ է որևէ բան ասել, քանի որ անգամ նախնական պայմանավորվածություններ, ըստ մեր աղբյուրների, չկան։

Հիշեցնենք, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև այս տարվա սեպտեմբերի սկիզբ, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց մասնակցում է Արցախի հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին։