Մուրադովն իր հետ Բաքվից 5 ռազմագերի է բերում Երևան

328

«Հրապարակի» ստացած հավաստի տեղեկություններով մոտ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։

Ըստ տեղեկությունների՝ Բաքվից Երևան է տեղափոխվում 5 ռազմագերի։

Նշենք, որ այսօր Ռուստամ Մուրադովն այցելել էր Բաքու։

Դեռևս հայտնի չէ, թե հայկական կողմն ինչ է տվել Բաքվին գերիներին վերադարձնելու դիմաց, բայց արդեն երկու օր է Փելա սարի հանձնման մասին է խոսվում։