Մուրադովն ավարտում է առաքելությունն Արցախում

50

Սեպտեմբերի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։